ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ

ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարները կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ

PanARMENIAN.Net - ԱՊՀ անդամ երկրների ՆԳՆ ղեկավարներն այսօր կհանդիպեն Հայաստանի նախագահի հետ: Այդ մասին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ըստ նրա, ներքին գործերի նախարարները կտեղեկացնեն Սերժ Սարգսյանին իրենց աշխատանքի մասին, իսկ նախագահն իր նկատառումները կհայտնի համագործակցության վերաբերյալ:

Ալիկ Սարգսյանը նշել է նաև, որ կարողացել է մարդկային, բարեկամական հարաբերություններ հաստատել իր պաշտոնակիցների հետ՝ նշելով, որ դա «բխում է մեր գործի շահերից»:

Խորհրդի նիստում կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների համագործակցության համակարգումն ու կատարելագործումը: Մասնավորապես կդիտարկվի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների նյութական ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենքի և զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ երկրներում անվանական զենքով քաղաքացիներին պարգևատրելու հետ կապված խնդիրներ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---