ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա Բաքվում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ից 15-ը Երևանում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն համակարգմանը ու վերաբերող հարցեր: Հանդիպման մասնակիցների թվում են Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը, Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:

Խորհրդի նիստում կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների համագործակցության համակարգումն ու կատարելագործումը: Մասնավորապես կդիտարկվի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հայեցակարգը, հանցագործությունների նյութական ապացույց հանդիսացող թմրանյութերի, զենքի և զինամթերքի փոխանցման մեխանիզմների մասին արձանագրության նախագիծը, ինչպես նաև ԱՊՀ երկրներում անվանական զենքով քաղաքացիներին պարգևատրելու հետ կապված խնդիրներ, Խորհրդի միջոցառումները` կապված ԱՊՀ ստեղծման 20-ամյակի հետ:

.

 Ուշագրավ
---