Հաղթանակի կամուրջը երևանցիներին կներկայանա լուսային նոր հանդերձանքով

Հաղթանակի կամուրջը երևանցիներին կներկայանա լուսային նոր հանդերձանքով

PanARMENIAN.Net - «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հովանավորչությամբ իրականացվել են Երևանի Հաղթանակի կամրջի գեղարվեստական լուսավորության աշխատանքները, որի խորհրդանշական մեկնարկի կապակցությամբ 2011թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 20:00-ին Հաղթանակի կամրջին հարակից տարածքում տեղի է ունենալու հանդիսավոր արարողություն:

Նախատեսված է պաշտոնական մաս (ելույթներ, շնորհակալագրերի հանձնում), կամրջի մասին տեղեկատվական ցուցատախտակի հանդիսավոր բացում, լույսերի միացում, հյուրասիրություն, կենդանի երաժշտություն:

Արդշինինվեստբանկը, ողջունելով Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ցանկացած նախաձեռնություն, իրականացրել է Երևանի Հաղթանակի կամրջի գեղարվեստական լուսավորության հովանավորչությունը` Երևանի քաղաքապետարանին հատկացնելով 15մլն դրամ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Արդշինինվեստբանկի ղեկավար, Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը ողջունել է Երևանի քաղաքապետարանի, մեր հազարամյա մայրաքաղաքը ժամանակակից լուսային հանդերձանքով ձևավորելու նախաձեռնությունը, և նշել. «Մասնակցությունն այս գործում Արդշինինվեստբանկի համար հաճելի է և պատասխանատու, քանի որ բանկն իր ներդրումն է ունենում Երևանի քաղաքապետարանի հետաքրքիր ձեռնարկում` անչափ գեղեցիկ և մնայուն նվեր մատուցելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: Համոզված եմ, Արդշինինվեստբանկի համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ հետագայում ևս շարունակելու է տալ իր տեսանելի արդյունքները»:

Նշենք, որ Արդշինինվեստբանկի հովանավորությամբ իրականացվել է նաև Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող Մ. Նալբանդյանի հուշարձանի գեղարվեստական լուսավորությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---