ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շարքը հասել է Արգենտինա![]() 14 հոկտեմբերի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 9-ին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Արա Գևորգյանի և նրա ղեկավարած ազգային գործիքների համույթի համերգը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի, ՀՀ սփյուռքի նախարարության, Արգենտինայում ՀՀ դեսպանության և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության աջակցությամբ ու հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրին, մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին, քաղաքապետարանի` համայնքային կառույցների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Աբրուխը, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀԸԲՄ-ի և Բուենոս Այրեսի համայնքային բոլոր կառույցների ղեկավարները: Հայաստանից ժամանած երաժիշտների ելույթն աննախադեպ էր թե արգենտինահայերի, թե մայրաքաղաքի մշակութային կյանքում: Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդիի վկայությամբ` դա «բացառիկ հնարավորություն էր հայկական ժամանակակից երաժշտարվեստին ծանոթանալու համար»: Հոկտեմբերի 14-ին Արա Գևորգյանը համերգով հանդես է գալու Արգենտինայի մեծությամբ երկրորդ` Կորդոբա քաղաքում, իսկ հոկտեմբերի 18-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |