Կառավարությունում քննարկել են բիզնես միջավայրի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը![]() 14 հոկտեմբերի 2011 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում, վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: Մինչ քննարկմանն անցնելը կառավարության ղեկավարը նշել է. «Մեր այսօրվա խորհրդակցությունը նվիրված է բիզնես միջավայրի բարելավման ծրագրի իրականացմանը: Մենք պետք է անցնենք ծրագրված միջոցառումների ցանկով, տեսնենք` ինչպես են դրանք իրականացվում, որպեսզի փուլ առ փուլ Հայաստանի Հանրապետությունում կարողանանք բարելավել բիզնես միջավայրը»: Խորհրդակցության ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը` լրամշակված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների առաջարկներով: Նա տեղեկացրել է, որ ծրագրում հիմնականում ներառված են պետական մարմինների գործառույթները թվայնացնող միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով առցանց օգտվել պետական ծառայություններից, ինչը բիզնես միջավայրի բարելավման լավագույն ճանապարհն է: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, հարկային և մաքսային քաղաքականության իրականացմանը, արտաքին առևտրի և փոքր ու միջին ձեռնարկությունների աճի խթանմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են հարկերի վճարման վարչարարության, արտաքին առևտրի, ներդրողների պաշտպանվածության, շինարարական թույլտվությունների ստացման, ընկերությունների հիմնադրման և փակման, վարկերի հասանելիության, նոր բիզնես սկսելու և սեփականության գրանցման ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները: Ի կատարումն ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների, վարչապետ Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |