ԿԲ Խորհուրդը վերաձևակերպվել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ի լիցենզիան

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 14-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ը: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, գործունեության կարգավորումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում, «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ում և ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգում»:

Խորհուրդը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: Գրանցվել և լիցենզավորվել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ԹԲԸ-Ն, «Մոբի-Դրամ» ՓԲԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա: Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ի լիցենզիան՝ կապված կազմակերպության անվանափոխության հետ («Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---