«Ոսկե շերեփ» փառատոնի արդյունքում ստեղծվեց Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն15 հոկտեմբերի 2011 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ին Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների փառատոն: Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը և փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը: Խոհարարական մրցույթին մասնակցեցին վարպետ խոհարարներ ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից: Խոհարարները պատրաստեցին աղցան, տոլմա, գառան մսից կերակրատեսակ և ազատ ընտրությամբ մեկ կերակրատեսակ: Ութ հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովը մրցութային աշխատանքները գնահատում էր` տեղյակ չլինելով, թե որ մասնակիցն է այն պատրաստել: Աշխատանքները ներկայացնելու համար մասնակից խոհարարներին տրվեց 60 րոպե` տեղում դրանք պատրաստելու, ձևավորելու և ներկայացնելու համար: Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո բացարձակ հաղթող ճանաչված մասնակցին, ինչպես նաև չորս անվանակարգերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասակիցներին հուշանվերներ հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում մասնակցեցին Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում ստեղծվեց «Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն»: Համաժողովում քննարկվեցին և հաստատվեցին Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, ձևավորվեցին ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, ընդունվեց համաժողովի ուղերձ-հայտարարությունը: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Սոբհանի․ Սկզբունքային մոտեցում կա, որը չի փոխվի` ով էլ գա իշխանության Իրանում ու ՀՀ–ում «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,–ասել է նա ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև Բանաձևում հետագծվել է արցախահայության նկատմամբ առանց դրդապատճառի բռնությունը ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ Նրանք նշել են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Իրանում նախագահական ընտրություններ են Երևանում ևս ընտրատեղամասեր են բացվել՝ Կապույտի մզկիթի տարածքում և Իրանի դեսպանատանը |