ՀՀ ԱԺ խոսնակը Բեռնում կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին

ՀՀ ԱԺ խոսնակը Բեռնում կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին

PanARMENIAN.Net - Միջխորհրդարանական միության նախագահի և Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի և Պետությունների խորհրդի նախագահների հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-19-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Միքայել Վարդանյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---