Ադրբեջանը ավելի հաճախ և ավելի շատ է խախտում հրադադարի ռաժիմը

Ադրբեջանը ավելի հաճախ և ավելի շատ է խախտում հրադադարի ռաժիմը

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:

Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և հակառակորդի նախահարձակ մարտավարությանը պատասխանել խիստ անհրաժեշտության դեպքում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---