Թուրքերը բարկացել են «Եվրամիության» վրա16 հոկտեմբերի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կսառեցնիԵՄ հետ բոլոր հարաբերությունները, եթե Կիպրոսը 2012-ին դառնա ԵՄ նախագահ: Թուրք վարչապետը բացատրել է, որ նրա երկիրը չի ճանաչում հունական Կիպրոսի ինքնիշխանությունը, քանի դեռ կղզին չի դառնա միասնական պետություն, հաղորդում է Trend.az-ը: Բացի դրանից, Էրդողանը կրկին խոստացել է «կոշտ պատասխան միջոցներ» ձեռնարկել, եթե Նիկոսիան շարունակի միակողմանի կարգով շահագործել Միջերկրական ծովում ածխաջրածինների հանքավայրը: Էրդողանն առաջին անգամ չէ, որ սպառնում է խզել հարաբերությունները ԵՄ հետ: Այսպես, դեռ սեպտեմբերին նա հայտարարել է, որ «եթե խաղաղության (Կիպրոսի հետ) մասին բանակցություններն արդյունք չտան, իսկ ԵՄ-ն իր նախագահ դարձնի Հարավային Կիպրոսը, Թուրքիայի և ԵՄ միջև իսկական ճգնաժամ կլինի» և խոստացել է սառեցնել բոլոր հարաբերությունները: Պետությունների միջև վեճի պատճառ է նաև Նիկոսիայի կողմից Միջերկրական ծովում նավթի հանքավայրերի շահագործումը: Թուրքիան նույնիսկ խոստացել է այդ վայր ուղարկել իր ռազմանավերը, որովհետև այդ ածխաջրածինների մի մասը, Անկարայի կարծիքով, պատկանում է թուրք կիպրոսցիներին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |