Առաջնության առաջատար «Ուլիսը» 25-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Շիրակի» հետ17 հոկտեմբերի 2011 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի 25-րդ տուրի վերջին երկու՝ «Փյունիկ»-«Բանանց» և «Իմպուլս»-«Միկա» խաղերը: «Ուլիսն» իր դաշտում ընդունեց «Շիրակին»: Համառ պայքարում թիմերին հաջողվեց երկուական գոլ խփել՝ «Ուլիսի» կազմում կրկնակի գոլի հեղինակ դարձավ Գեորգի Կրասովսկին, իսկ «Շիրակից» երկու անգամ աչքի ընկավ Անդրանիկ Բարիկյանը: «Ուլիսը» 49 միավորով շարունակում է գրավել առաջին տեղը, իսկ «Շիրակը» վաստակել է 21 միավոր և նախավերջին 7-րդ տեղում է: Կապանում «Գանձասարը» հանդիպել է «Արարատի» հետ և հաղթանակ տարել 2:0 հաշվով: Հաղթանակը հնարավորություն տվեց Կապանի թիմին բարձրանալ երկրորդ տեղը, սակայն, «Փյունիկը», որը երրորդ տեղում է, 25-րդ տուրի իր խաղը կանցկացնի հոկտեմբերի 17-ին: Մրցակիցը կլինի «Բանանցը», որը հինգերորդ տեղում է 34 միավորով: Իսկ «Իմպուլսը» կխաղա «Միկայի» հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |