Գերմանիան շուրջ մեկ միլիոն եվրո է հատկացրել Լիբիայում զենքի ոչնչացման համար

PanARMENIAN.Net - Գերմանիան շուրջ մեկ միլիոն եվրո է հատկացրել Լիբիայում զենքի ոչնչացման, ինչպես նաև ականազերծման համար: Մինչդեռ ռազմական գործողություններն այդ աֆրիկյան երկրում շարունակվում են:

Գերմանիան կօգնի Լիբիայի իշխանություններին վնասազերծել և ոչնչացնել սպառազինության ավելցուկը երկրում Քադդաֆիի ուժերի և նրա հակառակորդների միջև, հայտնում է AFP գործակալությունը:

Որոնողական խմբերը հատուկ ուշադրություն պետք է հատկացնեն շարժական զենիթահրթիռային համալիրներին, որոնք կարող են շատ վտանգավոր լինել քաղավիացիայի համար:

Բացի այդ, Բեռլինը 600 հազար եվրո է հատկացրել տարածքների ականազերծման ու 291 հազար եվրո ականների կեսմիլիոնանոց պահեստի ոչնչացման համար, որի ականները Քադդաֆի զորքերը չեն հասցրել օգտագործել, հայտնում է dw-world.de-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---