Գյուղատնտեսության նախարարն ու սփյուռքահայ ֆերմերները քննարկել են համագործակցության հեռանկարները17 հոկտեմբերի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության աշխատողի օրը ոլորտի ղեկավարի համար սկսվեց կարևոր հանդիպումով: Հոկտեմբերի 16- ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հյուրերն էին «Հայագրոֆորում» համաժողովի շրջանակներում Հայատանում գտնվող սփյուռքահայ ֆերմերները, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Լիբանանը, Իրանը, Լեհաստանը, Լատվիան, ԱՄՆ – ն և Ֆրանսիան:Հանդիպմանը ներկա էին նաև ԼՂՀ պատվիրակները: Շնորհակալություն հայտնելով առաջին անգամ անցկացվող հայ ֆերմերների համաժողովին մասնակցելու համար` Սերգո Կարապետյանը կարևորել է Հայաստան – Սփյուռք համագործակցությունը Հայաստանի տնտեսության զարգացան գործում: «Պետական ու միջազգային կառույցների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև վերջին տարիներին իրականացվող նպատակային ծրագրերի շնորհիվ կարողացել ենք ապահովել որոշակի առաջընթաց: Գյուղատնտեսական համատեղ ծրագրերի իրականացումը նոր խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հորդորելով սփյուռքահայ գործարարներին հնարավորինս մասնակցել հայրենի գյուղատնտեսության զարգացման ծրագրերին: Արտահայտելով մասնակիցների գոհոնակությունը եռօրյա միջոցառումների կապակցությամբ` Լիբանանը ներկայացնող Եսայի Հավատյանը մասնավորապես նշել է, որ նման ձևաչափով համաժողովը շարունակություն պետք է ունենա, և երկրի գյուղատնտեսության զարգացման վաղվա օրը, իրոք, պայմանավորված է համազգային ջանքերով: Ելույթ ունեցող մյուս ֆերմերները նույնպես կարևորեցին «Հայագրոֆորում» - ի ժամանակ ձեռք բերված անմիջական շփումներն ավելի գործնական դարձնելը` շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին համագործակցության նման հնարավորություն ստեղծելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |