Իսրայելը մտադիր է «ամբողջապես վերանայել» հարաբերությունները Պաղեստինի հետ

Իսրայելը մտադիր է «ամբողջապես վերանայել» հարաբերությունները Պաղեստինի հետ

PanARMENIAN.Net - Այն բանից հետո երբ Պաղեստինը դիմեց ՄԱԿ իր անկախությունը ճանաչելու խնդրանքով, Իսրայելն «ամբողջապես կվերանայի» հարաբերությունները Պաղեստինի իշխանությունների հետ, հայտարարել է Իսրայելի վարչապետ, ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը:

«Մենք որոշում ենք կայացնելու, և, անշուշտ, մեր հարաբերություններն ամբողջապես կվերանայվեն»,-հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:

Սեպտեմբերի 23-ին Պաղեստինը պաշտոնապաես լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին արդեն մեկ տարի Իսրայելի հետ փակուղի մտած բանակցությունների ֆոնի վրա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի հայտը փոխանցել է ՄԱԿ-ի նոր անդամների ընդունման կոմիտե:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---