Նազիկ Ավդալյանը մտադիր է սպորտ վերադառնալ երկու տարի անց 17 հոկտեմբերի 2011 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ ավտովթարից և ողնաշարի վիրահատությունից հետո սպորտ է վերադառնալու երկու տարի անց: «Հիմա վերականգնողական փուլ է, որից հետո բժիշկները կասեն, թե երբ կարող եմ սկսել մարզումները: Ցավոք սրտի, չեմ կարող մասնակցել աշխարհի առաջնությանը և օլիմպիական խաղերին, բայց ուրախ եմ, որ կարող եմ վերադառնալ սպորտ, որին շատ եմ կարոտել»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Ավդալյանը:
Հիմա մարզուհին սովորում է իրավաբանական ֆակուլտետում և զբաղվում Վանաձորում սեփական մարզադպրոցի շինարարությամբ: Նա խոստովանել է, որ միշտ երազել է, որպեսզի ծանրորդուհիները մարզումների համար առանձին սրահ ունենան. «Ես ուզում եմ, որպեսզի կանանց ծանրամարտը զարգանա Հայաստանում և ցանկանում եմ օգնել տաղանդավոր մարզիկներին»:
Նոյեմբերին Փարիզում տեղի է ունենալու աշխարհի առաջնություն, որը վարկանիշային է լինելու: Ավդալյանը հավաքականին մաղթել է հաջող ելույթներ և, իհարկե, օլիմպիական միավորներ: «Նշանակություն չունի, թե ով է ելույթ ունենալու, գլխավորը, որպեսզի մարզիկները և մարզիչները գոհ լինեն իրենց ելույթներից»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |