Եվրահանձնաժողովը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային՝ Յուլիա Տիմոշենկոյի գործի առնչությամբ![]() 17 հոկտեմբերի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային առևտրի ազատ գոտու մասին բանակցություններ վարելու համար: Ինչպես գրում է «Կոմերսանտ-Ուկրաինա»-ն, հղում անելով ԵՄ ԱԳ ծառայության աղբյուրին, մինչև դեկտեմբերի 18-19 Գերագույն ռադան պետք է օրենք ընդունի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործի հոդվածներն ապաքրեականացնելու վերաբերյալ: Ըստ աղբյուրի, ԵՄ ղեկավարությունը իրազեկել է Կիևին այն պայմանների մասին, որոնք կատարելու դեպքում կարող է կայանալ Յանուկովիչի այցը: «Եվրահանձնաժողովը Յանուկովիչին ոչ պաշտոնական հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ չի բանակցի, մինչև որ նրա կողմից վճռական արձագանք չլինի Տիմոշենկոյի գործի վերաբերյալ: Յանուկովիչը պետք է լուծի այդ հարցերը մինչև երեքշաբթի-չորեքշաբթի: Բացի այդ, Բրյուսելը պնդում է, որ անաչառ հետաքննվեն նաև այլ ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերը: Ընդ որում, ԵՄ-ն չի պահանջում ազատ արձակել Տիմոշենկոյին նշված ժամկետներում՝ հասկանալով, որ դա անհնար է: Այնտեղ սպասում են, թե երբ է ընդունվել ՔՕ հումանիզացման մասին օրենքը: Իր հերթին բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյան հայտնել է. «Մեզ հավաստիացրեցին, որ հոկտեմբերի 18-ին Ռադայում տեղի կունենա քվեարկություն ապաքրեականացման վերաբերյալ»: Ըստ այլ աղբյուրների, Կիևում պատրաստվում են չեղյալ հայտարարել Յանուկովիչի այցը Բրյուսել, եթե դրական ելքն ակնհայտ չլինի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |