Այսուհետ երաժիշտները կկարողանան YouTube-ի միջոցով գումար վաստակել17 հոկտեմբերի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը պատրաստվում է թողարկել Merch Store ծառայությունը, որը հնարավորություն կտա երաժիշտներին գումար վաստակել YouTube-ի սեփական էջից՝ երաժշտության և այլ ապրանքի վաճառքի միջոցով։ Որպեսզի այս ծառայությունը սկսի գործել, YouTube-ը համաձայնություն է ձեռք բերել մի քանի մասնագիտացված ինտերնետ խանութների հետ։ Համերգների տոմսերի և այլ ապրանքների վաճառքով զբաղվելու է Topspin ընկերությունը։ Տոմսերը վաճառվելու են նաև Songkick-ի միջոցով։ Դե իսկ iTunes-ի և Amazon-ի միջոցով կիրականացվի երաժշտության վաճառքը։ Merch Store-ը կգործարկվի մի քանի շաբաթից, աշխարհի բոլոր օգտագործողների և երաժիշտների համար։ Իհարկե յուրաքանչյուր գործարքից Merch Store ծառայությունը որոշակի տոկոս իրեն է վերցնելու։ YouTube-ն ամսական ունի 800 միլիոն այցելու։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |