Հենրիխ Մխիթարյան. «Զենիթը» շատ ուժեղ թիմ է, սակայն, մենք ամեն ինչ կանենք հաղթող դուրս գալու համար17 հոկտեմբերի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Զենիթի» հետ խաղից առաջ ասել է, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից: «Շախտյորն» ընդամենը մեկ միավոր է վաստակել, տանուլ տալով «Պորտուին» և ոչ ոքի խաղալով «ԱՊՈԵԼ»-ի հետ: Ուստի երրորդ խաղում մենք պետք է հաղթենք, չնայաշ նրան, որ «Զենիթը» շատ ուժեղ թիմ է, կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն: Մխիթարյանը խոստովանել է, որ G խմբում բոլոր չորս թիմերը նախկինի պես պահպանում են խմբային արգելքը հաղթահարելու շանսերը: «Ամեն դեպքում, ոչ ոք չի կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունը և միևնույն ժամանակ չի ապահովել իր համար փլեյ-օֆ-ի ուղեգիր: Ինձ թվում է, որ պայքարը կընթանա մինչև վերջին մրցափուլի խաղերի վերջին րոպեները»: «Շախտյորի» կիսապաշտպանը գտնում է, որ եթե նրանց հաջողվի հաղթել Չեմպիոնների լիգայի բոլոր մնացած խաղերում, հնարավոր կլինի դուրս գալ խմբից: «Շախտյոր»-«Զենիթ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Դոնեցկում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն Սիմոնյան․ Երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի Նա ասել է, որ Հայաստանն իր կողմից ՄԽ լուծարման քայլեր է ասնում և այդ քայլը խաղաղության պայմանագրի կնքումն է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին |