ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությունը կայցելի Հայաստան հոկտեմբերի 17-21-ը17 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությունը կայցելի Հայաստան հոկտեմբերի 17-21-ը: Ինչպես ասվում է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում, այցը խորհրդատվությունների հերթական փուլն է, ինչը հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդին տեղեկատվություն ստանալ բանկի ներկայության երկրներում առկա զարգացումների մասին: Հայաստան այցելության նպատակն է տնտեսության առաջնայնությունների, ինչպես նաև Հայաստանի համար 2012-15թթ. ծրագրվող ռազմավարության շրջանակներում հանրապետությունում ՎԶԵԲ-ի դերի մասին առավել հստակ պատկերացման ձևավորումը: Այցի շրջանակներում ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի պատվիրակությունը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների ու գործարարների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են Ժերոմ Բակոնին (Ֆրանսիա), Կուրտ Բայերը (Ավստրիա, Իսրայել, Կիպրոս, Մալթա, Ղազախստան, Բոսնիա և Հերցոգովինա), Օլե Բլոնդալը (Դանիա, Իռլանդիա, Լիտվա), Ջիանլուկա Գրանդին (Իտալիա), Օլե Հովլանդը (Նորվեգիա, Ֆինլանդիա, Լատվիա), Հերբերտ Ջունկը (Գերմանիա), Յան Մաասը (Նիդերլանդներ, Մոնղոլիա, Մակեդոնիա), ինչպես նաև Պեդրո Մորիյոն (Իսպանիա, Մեքսիկա): Հայաստանում 1992թ. ի վեր գործող ՎԶԵԲ-ն մինչ օրս ներդրումներ է կատարել շուրջ 100 ծրագրերում և շուրջ 450 մլն եվրո հատկացումներ է արել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |