Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկում է ԵԱ որակավորման փուլում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Ուելսի ընտրանու հետ հանդիպումով Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մեկնարկում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Մրցաշարը կանցկացվի Սերբիայում մինչև հոկտեմբերի 22-ը: Հայկական թիմի մրցակիցները կլինեն նաև Սերբիայի և Լիտվայի հավաքականները: Հաջորդ` էլիտ փուլ դուրս կգան խմբում երկու առաջին տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երկու լավագույն երրորդ տեղ գրաված թիմերը բոլոր 13 խմբերից:

Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների։

Դարպասապահներ՝ Մարտին Գևորգյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան), Սամվել Հունանյան («Փյունիկ»)։

Պաշտպաններ՝ Ռոբերտ Դարբինյան (Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան), Սերոբ Գրիգորյան (Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան), Արման Ղազարյան («Բանանց»), Վահան Ադլոյան («Բանանց»), Սիփան Դավթյան («Բանանց»), Դավիթ Ասատրյան («Բանանց»)։

Կիսապաշտպաններ՝ Համլետ Ասոյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Միկա») Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Նաիրի Մինասյան («Բանանց»), Էդուարդ Ավագյան («Բանանց»), Արամայիս Քյոսայան («Բանանց»), Նորայր Տիգրանյան («Զենիթ», Ռուսաստան)։

Հարձակվողներ՝ Վիլեն Այվազյան («Փյունիկ»), Վարդան Բակալյան («Փյունիկ»), Էդգար Արուտյունյան («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան)։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---