Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 31-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։ Այցի շրջանակում տեղի կունենա Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը: Վարչապետը հանդես կգա նաև դասախոսությամբ՝ Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսների պետական համալսարանում:

Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և պաշտոնատար այլ անձինք։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---