Ստեփան Ռոստոմյան. Մեծագույն հաջողություն է տեսնել Ելենա Բաշկիրովային Հայաստանում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը գտնում է, որ հայտնի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի հայաստանյան համերգը մեծ հաջողություն է բոլորի համար: «Նա ֆանտաստիկ երաժշտական և հասարակական գործիչ է», լրագրողների հետ զրույցում հավելեց Ռոստոմյանը: Ինքը` դաշնակահարուհին նշեց, որ ուրախ է գալ Հայաստան և մասնակցել փառատոնին: Նա ասաց, որ առայժմ չի նվագում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ իր ցանկում հիմնականում ընդգրկված են գերմանական դպրոցի հեղինակների գործերը: Բաշկիրովան Հայաստանում ելույթ է ունենալու հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ելենա Բաշկիրովան երաժիշտների ընտանիքից է: Նա սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր հոր` հայտնի դաշնակահար և ուսուցիչ Դմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ: Ելենա Բաշկիրովան պարբերաբար նվագել է այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Մյունխենի ֆիլհարմոնիկը, Բեռլինի Կոնցերտհաուս նվագախումբը, Գյուրցենիխի նվագախումբը, Բամբերգի սիմֆոնիկ նվագախումբը, NDR-ի (Համբուրգ) և այլն: Ելենա Բաշկիրովայի համար առանձնակի տեղ են զբաղեցնում համերգային շրջագայությունները Ասիայում` մասնավորապես, Չինաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Թայփեհի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նա աշխատել է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են` Սերջյու Չելիբիդակեն, Պիեռ Բուլեզը, Զուբին Մետան, Քրիստոֆ Էշենբախը և այլն: Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան հանդես է եկել 20-րդ դարի երաժշտության կատարումներով: Նա մասնակցել է մի քանի համաշխարհային պրեմիերաների: 1998 թվականին Ելենա Բաշկիրովան հիմնադրել է և հանդիսանում է Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարը, որը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |