Արամ Սարգսյան. Հայաստանին ճգնաժամից դուրս բերելու համար պետք է թիմ ստեղծել![]() 17 հոկտեմբերի 2011 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անհրաժեշտ է միավորել քաղաքական ուժերը և ընդհանուր ծրագիր մշակել երկիրը ծանրագույն ճգնաժամից դուրս բերելու համար: Այդ մասին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության 20-ամյա հոբելյանի ժամանակ լրագրողներին է հայտնել կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Ես վստահ եմ, որ մենք հիմա այնպիսի դրության մեջ ենք, որ անհրաժեշտ է հավաքական թիմ ստեղծել ճգնաժամից դուրս գալու համար և հետո միայն խոսել նորմալ ժողովրդավարական երկրի ստեղծման մասին: Այժմ ժողովրդավարության մասին խոսելը ծիծաղելի է»,- ընդգծել է նա: Արամ Սարգսյանը նշել է, որ այժմ երկրում ծանրագույն իրադրություն է ստեղծվել, «սոցիալական բևեռացումն այնպիսին է, որ, անկախ մեր կամքից, պետք է լուրջ փոփոխություններ կատարվեն»: Ընդ որում, նա նշել է, որ խոսքը գնում է ոչ միայն սոցիալ-դեմոկրատական ուժերի, այլ նույնիսկ իշխանության ներկայացուցիչների միավորման մասին, որոնց թվում, Սարգսյանի կարծիքով, ինտելեկտուալ առումով զարգացած մարդիկ քիչ չեն: Ինչ վերաբերում է այն հարցին՝ արդյոք Դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միանձնյա, թե այլ քաղաքական ուժի հետ միավորված, ապա Սարգսյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռևս լուծված չէ: Նա հաղորդել է, որ այդ հարցը վերջնականապես լուծում կստանա կուսակցության համագումարում, որը տեղի կունենա 2012թ. փետրվարին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |