Ֆրանսիան Հայաստանի կողքին է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին 17 հոկտեմբերի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում վստահեցրել է, որ Ֆրանսիան անշեղորեն Հայաստանի կողքին է` երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման ճանապարհին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: «Ձեր երկրի համար ճակատագրական պահերին Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի և տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա»,- գրում է Սարկոզին: Նրա խոսքով՝ այժմ պետք է որոշակիացնել երկկողմ հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Ընդ որում, նախագահը հավատացրել է, որ Ֆրանսիան ի սրտե և անվերապահ կաշխատի դրանց իրագործման համար: Նամակի վերջում Սարկոզին Հայաստանին ցանկացել է խաղաղ և բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է, և Սերժ Սարգսյանին մաղթել է, որպեսզի երկրի ղեկավարի նրա առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |