Նիդերլանդներում շարունակում են տոնել Հայաստանի անկախության 20-ամյակը17 հոկտեմբերի 2011 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ներկաների առաջ ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Խոսելով հայ ժողովրդի դարավոր երազանքի` անկախության ձեռքբերման և դրա խորհրդի մասին` նա ներկայացրեց անկախության 20 տարիների ընթացքում այն տնտեսական և քաղաքական դժվարությունները, որոնք կարողացավ հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` գտնվելով շրջափակման և պատերազմական իրավիճակում: Կարևորելով Սփյուռքում հայապահպանության խնդիրը, դեսպանը համայնքային կառույցի անդամներին կոչ արեց ուշադրության կենտրոնում պահել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և հայերենով կրթությունն ապահովելու հարցերը: Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի, երաժշտության կատարմամբ հանդես եկան համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից |