ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՄՏԱԴԻՐ Է ԿԱԶՄԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Ընդդիմության միավորումը «Արդարություն» նախընտրական դաշինքում հասարակության պահանջն է, որը լուրջ հույսեր է կապում դաշինքի հետ: Այդ մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է հայտարարել «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դաշինք կազմած կուսակցությունների միջեւ «կան որոշ տարաձայնություններ, սակայն հիմնական հարցերի շուրջ նրանք գտնում ենք ընդհանուր եզրեր»: Ս.Դեմիրճյանի խոսքերով, խորհրդարանական ընտրություններում «Արդարություն» դաշինքը մտադիր է պայքարել Ազգային ժողովում մեծամասնություն կազմելու համար: «Մենք տրամադրված ենք պայքարի եւ կշարունակենք այն», - հայտարարել է նա: Դաշինքի ղեկավարի խոսքերով, նախընտրական արշավի ընթացքում հիմնական շեշտը կդրվի մարդկանց հետ հանդիպումների վրա: «Նման շփումների ժամանակ մենք անմիջականորեն իմանում ենք բնակչության կենսական խնդիրների մասին եւ հնարավություն ենք ունենում ներկայացնել մեր ծրագրերը», - նշել է Ս.Դեմիրճյանը: Նա հայտնել է, որ մոտ ժամանակներս «Արդարություն» դաշինքը հատուկ միջոցառում կանցկացնի, որտեղ առարկայորեն կներկայացնի իր մոտեցումները եւ նախընտրական ծրագիրը: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Հայաստանում կկայանան մայիսի 25-ին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---