ԱՄՆ-ն փորձում է պաշտպանվել Իրանի սպառնալիքից՝ Իրաքում թողնելով զգալի քանակի զինուժ18 հոկտեմբերի 2011 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ շուտով կհաջողվի համաձայնագիր կնքել Իրաքի հետ, որը թույլ կտա ամերիկացի զինուժի բավարար քանակ թողնել այնտեղ: Այդ մասին լրագրողներն է հայտնել Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան: «Բանակցություններն Իրաքի ղեկավարության հետ շարունակվում են: Դրանց ակտիվորեն մասնակցում են Իրաքում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրին ու ԱՄՆ զորակազմի հրամանատար Լլոյդ Օսթինը»,-հայտնել է Պանետտան: Վաշինգտոնը համոզում է վարչապետ Նուրի ալ Մալիքիի կառավարությանը շտկումներ կատարել զորքերը դուրս բերելու մասին 2008թ. նոյեմբերին կնքված պայմանագրում: «Մենք վերջնաժամկետներ չենք հաստատել Բաղդադի համար, որից հետո արդեն ԱՄՆ-ն չի համաձայնվի կասեցնել իր զորքերի դուրսբերումը երկրից»,-ասել է Պենտագոնի ղեկավարը: Օբամայի վարչակազմի այս որոշման հիմնական նպատակը Իրանի կողմից ռսիկերի նվազեցումն է «Մեզ նախկինի պես շատ են մտահոգում Իրաքի, ինչպես նաև այլ երկրների գործերին միջամտելու Իրանի փորձերը»,-ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այժմ Իրաքում տեղակայված է շուրջ 39 հազար զինծառայող: Դեկտեմբերի 31-ից հետո Բաղդադում պետք է մնա մոտ 160 հազար զինվոր: Ըստ Պենտագոնի, դա անբավարար է ծայրահեղականներին դիմակայելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |