Canon-ը ներկայացրել է նոր 18 մեգապիքսել հզորությամբ և 1 վայրկյանում 12 կադր նկարող ֆոտոխցիկը18 հոկտեմբերի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Canon ԱՄՆ-ն հայտարարել է նոր DSLR ֆոտոխցիկ՝ EOS-1D X-ի արտադրության մասին։ Այն 18 մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկ է երեք պրոցեսորով։ Այն կարողանում է յուրաքանչյուր վայրկյանում նկարել 12 կադր։ Այս մասին հաղորդում է ThisIsMyNext-ը։ Ըստ Canon ԱՄՆ-ի, EOS-1D X-ը Canon-ի ամենաբարձր արագությամբ նկարող ու ծանր ֆոտոխցիկն է, որը փոխարինելու է անգամ EOS-1Ds Mark III և EOS-1D Mark IV մոդելներին Canon-ի ֆոտոխցիկների շարքից։ EOS-1D X-ն ունի երկու CompactFlash քարտերի մուտք, դեմքը ճանաչելու մեխանիզմ։ Ֆոտոխցիկի ISO-ն 51,200 է։ Canon ԱՄՆ-ն նշել է, որ ֆոտոխցիկի վաճառքը մեկնարկելու է 2012-ի մարտ ամսին և միայն ֆոտոխցիկի մարմինը՝ առանց օբյեկտիվի, կվաճառվի 6800 դոլարով, գրում է Rttnews-ը։ Canon-ը նաև հայտնել է GPS և Wi-Fi / Bluetooth ֆայլեր փոխանցելու երկու սարքերի մասին՝ GP-E1-ի և WFT-E6B-ի։ Դրանք նույնպես հասանելի կլինեն 2012-ի մարտին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |