Լեռնիկ Ալեքսանյան. Դուրս գալով կոալիցիայից՝ «Բարգավաճ Հայաստանը» կարող է կորցնել իր հեղինակությունը18 հոկտեմբերի 2011 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Երևանում մամլո ասուլիսում մեկնաբանել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև տարաձայնությունների մասին լուրերը։ Նրա խոսքով, ընտրություններից առաջ բոլոր ուժերը և բնականաբար ՀՀԿ-ն ակտիվացնում են իրենց գործողությունները։ Միաժամանակ Ալեքսանյանը հավելել է, որ չի կարծում, որ կոալիցիոն հուշագրում տեղի կունենան ինչ-որ փոփոխություններ։ «Կա կոլալիցիոն հուշագիր և եթե դրանից ինչ-որ մեկը հրաժարվի, նրա հեղինակությունը հասարակության շրջանում կընկնի»,- ասել է նա, բայց միաժամանակ չի բացառել նոր կոալիցիոն հուշագրի հավանականությունը։ Ալեքսանյանը նաև հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին ոչ մի քննարկում կուսակցության խորհրդում դեռ չի եղել։ Նա նաև իր կարծիքն է հայտնել այդ իրավիճակի մասին, հայտարարելով, որ ցանկանում է, որպեսզի ՀՀԿ-ն հստակեցնի իր հարաբերությունները քաղաքական ուժերի հետ։ «Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |