ՀԲ մասնագետը խորհուրդ է տալիս Հայաստանին շեշտը դնել պետբյուջեի եկամտային մասի վրա

ՀԲ մասնագետը խորհուրդ է տալիս Հայաստանին շեշտը դնել պետբյուջեի եկամտային մասի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆիսկալային կոնսոլիդացման հարցը կարող է քննարկվել երկու տեսանկյունից՝ ծախսային և եկամտային, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանման ոլորտային տնօրեն Իվոն Ցիկատան։ Նրա խոսքով, Հայաստանը «չի ցանկանում սպառել իր ծախսային մասը, քանի որ երկրում անհրաժեշտություն կա ներդրումներ կատարել ենթակառուցվածքների մեջ, օրինակ, ճանապարհների շինարարության և մարդկային կապիտալի զարգացման։ «Հաշվի առնելով, որ Հայաստանում արձանագրվում է այսպես կոչված ոչ լիարժեք կատարողական ֆիսկալային կոնսոլիդացման տեսանկյունից, մենք (ՀԲ) կարծում ենք, որ հիմնական շեշտը պետք է դնել եկամտային մասի վրա»,- նշել է նա, մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցն այն մասին, որ իշխանությունները գնում են հարկային տոկոսադրույքների բարձրացման, այլ ոչ թե ստվերի կրճատման ճանապարհով՝ 2012-ին 100 մլրդ դրամով ավել հարկերի հավաքագրում ապահովելու համար։

Իր հերթին, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ կառավարության կողմից մշակվել է հարկային փաթեթ, որը մինչև տարեվերջ ներկայացվելու է խորհրդարան։ Ինչպես նշել է նախարարը, այդ փաթեթը պարունակում է կետեր, որոնք նախատեսում են պայքար ստվերային տնտեսության դեմ և հարկային տոկոսադրույքների համապատասխանեցում տնտեսական իրողությունների հետ։

Հոկտեմբերի 18-ին Երևանում Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության կրճատման և տնտեսական կառավարման ստորաբաժանումը ներկայացրել է «Հայաստան՝ պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիդացում և վերականգնում» զեկույցը։ ՀԲ զեկույցը պատրաստվել է Հայաստանի ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի աջակցությամբ և գնահատում է երկրի հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը, որտեղ նաև մանրամասն քննվում են կրթության, առողջապահության, քաղծառայողների աշխատավարձերի հիմնադրամի և ճանապարհային տրանսպորտի ոլորտի ծախսերը։

5  18.10.11 - ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի և Համաշխարհային բանկի Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում աղքատության կրճատման եւ տնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Իվոնա Ցիկատայի ասուլիսըն ասուլիսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---