Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը նոր բաժանմունք է բացել մայրաքաղաքում

Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկը նոր բաժանմունք է բացել մայրաքաղաքում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցավ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկի նոր մասնաճյուղի բացումը: Այսօրվա դրությամբ բանկն ունի 42 բաժանմունք, որոնցից 7-ը մայրաքաղաքում, իսկ մյուսները՝ երկրի մարզերում:

Ելույթ ունենալով նոր բաժանմունքի բացմանը՝ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը նշել է,որ մայրաքաղաքային նոր բաժանմունքը կտրամադրի ծառայությունների ողջ սպեկտրը, իսկ իր տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում է լավագույն եվրոպական չափանիշներին, որպեսզի «հաճախորդներն այնպիսի սպասարկում ստանան, ինչպես Փարիզում, Ցյուրիխում կամ Նյու Յորքում»:

Իր հերթին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն առաջատար է առևտրային բանկերի թվում և կարողացել է դիվերսիֆիկացնել իր վարկային պորտֆելը: «Բանկի նոր ֆիլիալը այն բանի ապացույցն է, որ ներդրումները Հայաստանում արդարացված են և որ նրա ֆինանսական համակարգը կայուն է»,-ասել է նա:

7  18.10.11 - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՙԱրմենիա՚ մասնաճյուղի պաշտոնական բացումը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---