Սեռական դաստիարակության մասին դպրոցական գրականությունը երաշխավորված չէ սեքսապաթոլոգների կողմից![]() 18 հոկտեմբերի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Սեռական դաստիարակության մասին հասարակական կազմակերպությունների կողմից դպրոցներում տարածված գրականությունը երաշխավորված չէ սեքսապաթոլոգների կողմից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանը. «Դրանք գրվել են տարբեր պրոֆիլի մասնագետների միջնորդությամբ և առանց համապատասխան սեռախտաբանական կամ սեքսոլոգիական խորհրդատվության»։ Նա նաև նշեց, որ հայաստանյան բուհերից միայն բժշկականում է դասավանդվում Սեքսապաթոլոգիայի հիմունքներ առարկան. «Եթե նախաձեռնություն լինի, այն ավելի մատչելի կոնտեքստով կարող է դասավանդվել նաև մյուս բուհերում»։ Հոգեբան Լաուրա Պետրոսյանը դեռահասների սեռական դաստիարակության հարցում շեշտեց ծնողների դերը. «Դպրոցում ստացածը, ուսուցչի ասածը երեխան ընկալում է զուտ որպես ինֆորմացիա։ Իսկ ծնողի ասածի մեջ կա հուզական գործոնը»։ Հոգեբանը շեշտեց, որ ծնողները պետք է ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեբանորեն պատրաստ լինեն երեխա ունենալուն և գիտակցեն իրենց պարտականությունները՝ այդ թվում երեխային սեռական դաստիարակություն տալու հարցում։ Սևադա Հակոբյանը նշեց, որ համացանցից ստացած սխալ տեղեկատվությունը հետագայում կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։ «Սխալ պատկերացումներ կան օրինակ մաստուրբացիայի մասին։ Երիտասարդը, չունենալով ճիշտ գիտելիքներ, կարող է ստանալ կոետոֆոբիա՝ սեռական հարաբերությունների վախ, իսկ կանանաց մոտ կարող են առաջանալ վագինիզմի երևույթներ»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |