Բրյուսովի անվան համալսարանում բացվեց Հոլանդական ֆիլմերի շաբաթը

Բրյուսովի անվան համալսարանում բացվեց Հոլանդական ֆիլմերի շաբաթը

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 18-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) բացվեց Հոլանդական ֆիլմերի ցուցադրության շաբաթը: Այն կազմակերպել է «Նարեկացի» արվեստի միությունը, Հայաստանում Նիդեռլանդների դեսպանատունը, իսկ ֆինանսական աջակիցն է Հոլանդերեն լեզվի միությունը:

«Նարեկացի» արվեստի միության կինոծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միությունը ամեն տարի կազմակերպում է որևէ երկրի ֆիլմերի ցուցադրություն: ԵՊԼՀ-ին զուգահեռ հոլանդական ֆիլմեր ցուցադրվելու են նաև միությունում, սակայն ծրագրերը լինելու են տարբեր: Մովսիսյանի խոսքով համալսարանում ցուցադրվելու են երիտասարդ ռեժիսորների, իսկ միությունում` հոլոնդական դասական ֆիլմեր: Հաշվի է առնվել նպատակային խումբը: Դրանով է պայմանավորված ֆիլմերի ընտրությունը:

Ցուցադրությունը համալսարանում բացեց CHARACTER ֆիլմը: Ցուցադրությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 22-ը, և կցուցադրվի 8 ֆիլմ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---