Հայաստանի և Մոնակոյի համագործակցությանը նոր խթան է հաղորդվել ի դեմս դեսպան Վիգեն Չիտեչյանի![]() 18 հոկտեմբերի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին համատեղության կարգով Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի դեսպան նշանակված Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբերտ Երկրորդին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Մոնակոյի Իշխան Ալբերտ Երկրորդը ողջունել է Մոնակոյում Հայաստանի առաջին դեսպանի հավատարմագրումը և համոզմունք հայտնել, որ այդ հանգամանքը խթան կհանդիսանա երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ՀՀ դեսպանը կարևորել է Մոնակոյի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը: Դեսպանը նաև Մոնակոյի Իշխանին շնորհավորել է վերջինիս հովանավորությամբ Մոնակոյում ամեն տարի անցկացվող «Սպորտը հանուն խաղաղությաննե միջազգային ֆորումի հաջողության կապակցությամբ` բարձր գնահատելով այդ հաստատության ջանքերը աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման գործում: Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպում է ունեցել Մոնակոյի կառավարության արտաքին գործերի խորհրդական Ժոզե Բադիայի հետ:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |