Լեհաստանը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանին այսուհետ ևս աջակցելու է![]() 18 հոկտեմբերի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեյին: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները կանոնավոր զարգացում են ապրում, Սերժ Սարգսյանը նշել է, որ «Հայաստանը խորապես շահագրգռված է երկու ժողովուրդների շահերից բխող այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու»: Նախագահը նաև բարձր է գնահատել «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակը խորհրդարանական ընտրություններում և խնդրել իր շնորհավորանքները փոխանցել նախագահ Կոմորովսկուն և վարչապետ Տուսկին: «Պարոն նախագահի հետ այս տարի հանգամանորեն խոսել ենք մեր հարաբերությունների ապագայի մասին: Իսկ վարչապետ Տուսկի հետ վերջերս առիթ ունեցանք շփվելու Վարշավայում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ»,- նկատել է Սերժ Սարգսյանը: Ստանիսլավ Կոզեյն այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության քարտուղարի հետ ունեցած քննարկումներն ու փոխայցելությունները համարել է արդյունավետ` նշելով, որ ձեռք են բերվել համագործակցության շատ որոշակի պայմանավորվածություններ: «Նախագահ Կոմորովսկին, ինչպես և Դուք, շատ բարձր է գնահատում հայ-լեհական սերտ հարաբերությունները և խնդրել է ևս մեկ անգամ իր շնորհակալությունը փոխանցել Լեհաստանում կազմակերպված ԵՄ գագաթաժողովին մասնակցության համար»,- ասել է նա` ընդգծելով, որ իր երկիրը պատրաստակամ է զարգացնելու հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում` հնարավորինս օժանդակելով Հայաստանի բարեփոխումներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |