Ուիլյամ Բերնս. ԱՄՆ-ն անհետաձգելի է համարում ղարաբաղյան հարցը

Ուիլյամ Բերնս. ԱՄՆ-ն անհետաձգելի է համարում ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որ հարկավոր է ամեն ինչ անել ԵԱՀԿ ՄԽ վարած գործընթացը զորացնելու ու նորացնելու համար ամենաբարձր մակադակով՝ նախագահների մակարդակով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը լրագրողներին Բաքու այցելության շրջանակներում:

Բերնսը ասել է, որ ԱՄՆ-ն որպես ՄԽ համանախագահ պատրաստ է քայլեր անել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա ասել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Ներկայիս ստատուս-կվոն չի կարող երկար պահպանվել: Ուստի, ԱՄՆ-ն այդ հարցն անհետաձգելի է համարում»:

Բերնսը նաև ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան խնդիրը քննարկման ամենակարևոր թեման էր, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---