Նալբանդյանը Գոթեմյոլերի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ դրույթների խախտումների վրա18 հոկտեմբերի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ «Հայաստանի և Միացյալ Նահանգների բազմաբովանդակ համագործակցությունն ընդգրկում է նաև սպառազինությունների վերահսկման ոլորտը» և կարևորեց պատվիրակության այցելությունը` նշելով, որ այն լավ հնարավորություն է մտքեր փոխանակել անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զինաթափման խնդիրների վերաբերյալ: Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ընդգծեց, որ ԱՄՆ բարձր է գնահատում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հայաստանի ներդրումը և կարևորում է ՀՀ հետ փոխգործակցությունն այդ ոլորտներում: Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է դիտարկել Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) պայմանագիրը` որպես Եվրոպայում անվտանգության և կայունության հիմնասյուներից մեկը, և անհրաժեշտ է համարում պայմանագրի արդիականացումը և իրականացման շարունակումը: ԵՍԶՈւ պայմանագրի իրագործման ենթատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պայմանագրով նախատեսված պարտավորությունների բացահայտ խախտման և պարբերաբար հնչող ուժի կիրառման սպառնալիքների վրա:
Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |