Սթիվեն Էվանս. ՆԱՏՕ-ն գնահատում է Հայաստանի ներդրումը Ալյանսի խաղաղապահ գործողությունների մեջ

Սթիվեն Էվանս. ՆԱՏՕ-ն գնահատում է Հայաստանի ներդրումը Ալյանսի խաղաղապահ գործողությունների մեջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գործողությունների ստորաբաժանման նորանշանակ ղեկավար, Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Զրույցի ընթացքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը ղեկավարը շնորհավորեց Սթիվեն Էվանսին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը և Սթիվեն Էվանսը քննարկեցին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ղեկավարվող Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման և Կոսովոյում իրականացվող առաքելություններին ՀՀ զորախմբերի մասնակցության, Աֆղանստանում իշխանության պատասխանատվության փոխանցման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Դեսպան Սթիվեն Էվանսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողությունների մեջ և հայկական կողմի պատրաստակամությունը` շարունակելու իր ստանձնած պարտավորությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---