Վանաձոր-Ալավերդի հատվածում սողանքի ակտիվացման նշաններ չէին եղել, գտնում է երկրաբանը![]() 18 հոկտեմբերի 2011 - 21:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի M6 միջպետական մայրուղում տեղի ունեցած փլուզման պատճառները, երևույթները և ճանապարհի վերականգնման տարբերակները: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը ներկայացրել է փլվածքի հատվածում վերջին տասը օրում իրականացրած երկրաբանական ուսումնասիրության արդյունքները: Ըստ փորձագիտական եզրակացության` 1947, 1975 թվականների օդալուսանկարների և 2006 թվականի տիեզերական լուսանկարի վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչև 2011թ.-ի հոկտեմբերի 1-ը սողանքի ակտիվացման որևէ նշաններ տեղի չեն ունեցել: Տվյալ սողանքը չի հաշվառվել ՀՀ տարածքի ակտիվ սողանքների տվյալների բազայում: Կարախանյանը տեղեկացրել է, որ սողանքի ակտիվացման և փլուզման պատճառ են հանդիսացել երկրաբանական գորընթացները, ջուրը, որի երկարատև և անկառավարելի թափանցումը բազալտներում բազմաթիվ ուղղահայաց ճեղքերով գերխոնավեցրել է տակդիրվող պլաստիկ և փուխր կավային ապարների շերտը և բերել է նրանց ֆիզիկական պայմանների վատթարացմանը: Երկրաբանության ինստիտուտի փորձագիտական եզրակացությունը բացառում է Վրաստանի տարածքում տեղի ունեցած երկրաշարժերի ազդեցությունը սողանքի ակտիվացման և փլուզման վրա: Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Մահացավ 5 մարդ` 3-ը Հայաստանի, երկուսը` Վրաստանի քաղաքացի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |