Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան![]() 19 հոկտեմբերի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան` կոտրելով բելգիացի Խավյեր Մալիսսի դիմադրությունը: Նալբանդյանը երեք սեթերում հաղթանակ է տարել 4:6, 7:6, 7:6 հաշվով: Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 41 րոպե: Հաղթանակի շնորհիվ Նալբանդյանն ավելացրել է իր առավելությունը բելգիացու հետ անհատական հանդիպումներում` 5:1: Երկրորդ շրջանում նա իր ուժերը կչափի Իվան Դոդիգի (Խորվաթիա) հետ: Թենիսիստները հանդիպել են հոկտեմբերի 7-ին Ճապոնիայի բաց առաջնությունում, այդ ժամանակ հաղթանակ տարավ արգենտինահայ թենիսիստը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |