Թուրք լրագրողների ասոցիացիան որոշել է ընդգրկել հայերին «սպանված լրագրողների» ցանկում19 հոկտեմբերի 2011 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Թուրք լրագրողների ասոցիացիան (TGC) որոշել է հետևել Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի (ÇGD) օրինակին ու ներառել 1915թ. սպանված հայ լրագրողներին «սպանված լրագրողների» ցանկում, գրում է թուրքական «Հյուրիեթը»: «Նրանք մեր գործընկներն են, դավանանքը, լեզուն ու ռասան նշանակություն չունեն»,-հայտարարել է ասոցիացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ Օզդեմիրը: Սակայն, Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի համեմատ, TGC որոշել է ներառել ոչ թե 10 անուն, ինչպես դա արեց ÇGD-ն, այլ ընդամենը երկու՝ Sabah օրաթերթի ու Cihan ամսագրի խմբագիր Տիրան Քելեքյանի ու հրապարակախոս և գրող, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապի անունները: Ինչպես նշել է Օզդեմիրը, TGC-ն գտնում է, որ նրանք սպանվել են իրենց լրագրողական գործունեության պատճառով: Սակայն, ինչպես հայտնի է, նրանք տեղահանվել են Ստամբուլից ու սպանվել 1915թ. ապրիլի 24-ի նախօրեին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |