Հայ բռնցքամարտուհիներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Արմինե Սինաբյանը

Հայ բռնցքամարտուհիներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Արմինե Սինաբյանը

PanARMENIAN.Net - Ռոտտերդամում, որտեղ ընթանում է Եվրոպայի բռնցքամարտի կանանց առաջնությունը, հայ մարզուհիներից պայքարը շարունակում է միայն Արմինե Սինաբյանը (64 կգ): Նա հոկտեմբերի 19-ին կհանդիպի բուլղարացի բռնցքամարտուհի Մարգարիտա Չանևայի հետ:

Հայաստանի մնացած երեք ներկայացուցչուհիները դուրս են մնացել հետագա պայքարից: Հայկուհի Նահապետյանը (51 կգ) զիջել է Կարոլոնե Միչալժուկին (Լեհաստան), Կարինե Գևորգյանը (57 կգ) նոկաուտով պարտվել է Նատալիա Բիրիուկին (Ուկրաինա), իսկ Աշխեն Սիմոնյանը (75 կգ) չի կարողացել դիմակայել Լումինիտա Էլենա Տուրչինին (Ռումինիա):

Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---