2012-ից կգործեն ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթներ

2012-ից կգործեն ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթներ

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրել է որոշում՝ հունվարի 1-ից «ԱրմենՏել» ընկերության հանրային ֆիքսված հեռախոսակապի այլընտրանքային սակագնային փաթեթների մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ մամլո ծառայությունը։

Այլընտրանքային սակագնային փաթեթները ներառում են ամսական բաժանորդային վճարը, տեղական, միջքաղաքային և դեպի ՀՀ բջջային ցանցեր զանգերի ծառայությունները: Այս սակագնային փաթեթները նախատեսված են այն բաժանորդների համար, ովքեր հիմնականում օգտվում են միջքաղաքային և դեպի ՀՀ բջջային ցանցեր զանգերի ծառայություններից։

Փաթեթներից մեկն ունի հետևյալ սակագները։ Բաժանորդային ամսական վճար 1100 դրամ (ներառյալ ԱԱՀ), ներցանցային անվճար 260 րոպե, 260 րոպեն լրանալուն պես 261-րդ րոպեից 7 դրամ 1 րոպեի համար։ Դեպի այլ օպերատորներ ներցանցային զանգերը նույնպես 7 դրամ են։ Օրինակ եթե բաժանորդը Երևանից զանգում է Գյումրի կամ հակառակը, այսինքն իրականացնում է միջքաղաքային ներցանցային ելքային զանգեր, ապա վճարում է 10 դրամ 1 րոպեի համար, այլ օպերատորներին միջքաղաքային ներցանցային ելքային զանգեր կատարելիս՝ կրկին 10 դրամ 1 րոպեի համար։ Իսկ բջջային ցանցեր զանգելիս 36 դրամ 1 րոպեն։ Սա ֆիզիկական անձանց առաջարկվող փաթեթներից միայն մեկն է, կա նաև փաթեթ իրավաբանական անձանց համար։

Այլընտրանքային սակագնային փաթեթները կարող են կիրառվել միայն բաժանորդի ցանկությամբ՝ վերջինիս գրավոր դիմումի հիման վրա:

Տեղեկություններ թեմայով.
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---