Սլովակիայի հայ համայնքը դիմել է ՈՒԵՖԱ` Իռլանդիա-Հայաստան հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով

Սլովակիայի հայ համայնքը դիմել է ՈՒԵՖԱ` Իռլանդիա-Հայաստան հանդիպումը վերախաղարկելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը դիմել է ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիին` խնդրանքով վերլուծելու Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարների կողմից թույլ տրված սխալները, և նշանակելու վերախաղարկում, PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՀՄՖ-ից:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ԶԼՄՆ-ին արված հայտարարության մեջ կա մի փոքրիկ սխալ. ՈՒԵՖԱ-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարվում է հենց ՈՒԵՖԱ-ի և ոչ թե ՖԻՖԱ-ի կողմից: ՖԻՖԱ-ն ընդամենը լիցենզավորում է մրցավարներին` օժտելով նրանց միջազգային խաղեր վարելու իրավունք: Սակայն տարբեր խաղերին մրացավարների նշանակումը կատարվում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: Այդ իսկ պատճառով ԵՀՄՖ-ը դիմել է Միշել Պլատինիին»,- նշվում է ԵՀՄՖ հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը խաղի 26-րդ րոպեին հեռացրել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ձեռքով խաղի համար: Սակայն մինչ այդ պահը Իռլանդիայի հարձակվող Սայմոն Կոկսը ակնհայտորեն խաղացել էր ձեռքով:

21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---