Թուրքական բանակը ներխուժել է Իրաք այն բանից հետո, երբ քրդերը 25 թուրք զինվորական են սպանել19 հոկտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը հատեցին Իրաքի հետ սահմանը ՝ հետապնդելով քուրդ գրոհայիններին, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով զինվորականների շրջանում իր աղբյուրին Գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ քուրդ գրոհայինները հարձակվել են տարբեր վայրերում միանգամից մի քանի դիրքային հենակետերի վրա՝ զոհվել է 25 զինծառայող: Գործակալության աղբյուրները պատմել են նաև բախումների մասին թուրքական զորքերի ու ՔԱԿ գրոհայինների միջև, որ տեղի է ունեցել Իրաքի ու Թուրքիայի սահմանում: Ըստ ԶԼՄ-ների, առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում: Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա: Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |