Քուվեյթի խորհրդարանի նախագահը հրավիրել է Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այց կատարել Քուվեյթ

Քուվեյթի խորհրդարանի նախագահը հրավիրել է Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այց կատարել Քուվեյթ

PanARMENIAN.Net - Բեռն կատարած աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Քուվեյթի Պետության խորհրդարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խարաֆիի հետ:

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է արաբական երկրների, այդ թվում նաև Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: ԱԺ նախագահի խոսքով` երկու ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որը հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման համար, ինչի վառ օրինակն է Քուվեյթում գործող ՀՀ դեսպանությունը, որը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման գործում: Հովիկ Աբրահամյանը կարևորեց միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

Քուվեյթի խորհրդարանի նախագահը նույնպես կարևորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու գործում: Նա Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև այլ հարցերի, կարևորեցին առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը` փաստելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---