Տրանսպորտի նախարարը քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների մատուցման հարցը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության ոլորտի պատասխանատուները, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը և անհատ տաքսու վարորդներ: «Արմենիա միջազգային օդանավակայններ» ընկերության պատասխանատուները ներկայացրել են իրենց դիտարկումները խնդրի վերաբերյալ և նշել, որ ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով փորձում են կանոնակարգել դաշտը: Գ.Դոստուրյանը մտահոգություն է հայտնել, որ անհատ տաքսի ծառայություն մատուցողները հնարավորություն չեն ունենա օդանավակայանի տարածքում զբաղվել ուղևորների սպասարկմամբ: Նախարար Մ.Վարդանյանն ամփոփելով քննարկումը հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել համապատասխան կարգ, որտեղ կներկայացվեն օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցելու համար հայտարարվելիք մրցույթի բոլոր պայմանները և պահանջները, ինչպես նաև տաքսի ծառայություն մատուցող մնացած ընկերություններին և անհատներին առաջարկվող պայմանները, հաղորդում է տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |