ՎԶԵԲ-ում գտնում են, որ Հայաստանում զգալի աշխատանք է տարվել գործարար միջավայրի բարելավման համար19 հոկտեմբերի 2011 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն հոկտեմբերի 19-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Նախագահը ՎԶԵԲ-ի պատվիրակության այցը Հայաստան գնահատել է իբրև մեր երկրի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլ և բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում: Նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը ձևավորվել է դեռևս Հայաստանի անկախացումից ի վեր, և տարեցտարի փոխգործակցության շրջանակներն ընդլայնվում են, Սերժ Սարգսյանը խրախուսելի է համարել բանկի մասնակցությունը Հայաստանի տնտեսության համար կարևոր ու հեռանկարային ցանկացած ծրագրի: Նախագահի հավաստմամբ, այդ արդյունավետ համագործակցությունը բերում է նաև վստահության մեծացման և նպաստում մեր երկիր արտաքին ներդրումների հոսքին: Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները նախ շնորհավորել են նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ և նշել, որ պատվիրակությունը Հայաստան է այցելել` մեր երկրի համար 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման նպատակով քննարկելու համագործակցության առաջնահերթությունները, ծանոթանալու Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակին ու բանկի ընթացիկ ծրագրերին: Բանկի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանի կառավարությունն զգալի աշխատանք է իրականացրել երկրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Նրանք կարևորել են հատկապես տեսչական բարեփոխումների, հարկային օրենսդրության բարեփոխման և մի շարք այլ ուղղություններով իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ որոշ ոլորտներում դեռևս կան լուծման կարիք ունեցող խնդիրներ, և ՎԶԵԲ-ը պատրաստ է աջակցել դրանց լուծմանը: Հանրապետության ղեկավարի հետ Եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ոլորտները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |