Հենրիխ Մխիթարյան. «Շախտյորը» մարզվում է կրկնակի եռանդով, քանի որ հանդիպելու է բարդ մրցակցի հետ![]() 19 հոկտեմբերի 2011 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայում կխաղա «Զենիթի» հետ: Մխիթարյանը նշել է, որ թիմը մարզվում է կրկնակի եռանդով, քանի որ հանդիպելու է բարդ մրցակցի հետ: «Զենիթը» լավ թիմ է, լավ նախապատրաստված, կան առանձին խաղացողներ, որոնք արդյունք են տալիս: Որևէ մեկին ես չեմ ցանկանում առանձնացնել: Չեմ կարող ասել դուրս կգամ ես դաշտ, թե ոչ, մարզիչն ամեն ինչ որոշում է վերջին պահին: Սակայն, առաջին րոպեներից խաղացողները պետք է շատ ուշադիր կատարեն Լուչեսկուի ցուցումները»,-մեջբերում է Մխիթարյանի խոսքերը sportsdaily.ru-ն: Կիսապաշտպանը խոստովանել է, որ G խմբում «ԱՊՈԵԼ»-ից բացի, երեք թիմ եղել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, ուստի, ակումբները գերազանց էին նախապատրաստվել. «Այժմ մեզ միացավ «ԱՊՈԵԼ»-ը, որը կցանկանա լավագույնս դրսևորել իրեն: Այնպես որ, կարծում եմ, պայքարը կընթանա մինչև վերջին խաղը»: Մխիթարյանը գտնում է, որ «Շախտյորը» պետք է կենտրոնանա սեփական խաղի վրա, այդ դեպքում, միևնույն կլինի, թե ինչպես կխաղան մրցակիցները: «Շախտյորը» G խմբում կարող է բարելավել իր դիրքը: Չորրորդ տեղը մեր թիմի համար չէ»,-ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |