Apple-ի շահույթն աճել է 85%-ով

Apple-ի շահույթն աճել է 85%-ով

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը հրապարակել է իր 2011-ի ֆինանսական տարվա հաշվետվությունը։ Ընկերության շահույթը կազմել է 25,9 միլիարդ դոլար, ինչը 85%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ֆինանսական տարվա 4-րդ քառորդում Apple-ը վաճառել է 17.1 միլիոն iPhone սմարթֆոն և 11,1 միլիոն iPad, ինչը կրկին նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համապատասխանաբար աճ է 21% և 166%-ով։

Եվ իհարկե, ինչպես հայտնի է iPhone4S-ի վաճառքի մեկնարկից հետո ընդամենը 3 օրում ընկերությունը վաճառեց սմարթֆոնի 4 միլիոն օրինակ։

Ֆինանսական տարվա 4-րդ քառորդում ընկերությունը նաև վաճառել է 4.9 միլիոն Mac համակարգիչներ, ինչը նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27% աճ է։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---